10 06 2020

Դու էնքան ես տարվել պաշտոնդ պահելու մոլուցքով, որ լրիվ կորցրել ես իրականության զգացումը. Գևորգ Պետրոսյանը` մարզպետին

Դու էնքան ես տարվել պաշտոնդ պահելու մոլուցքով, որ լրիվ կորցրել ես իրականության զգացումը. Գևորգ Պետրոսյանը` մարզպետին

Ի թիվս նաեւ այլ մարզպետների, դու էլ ես ոգեւորվել ու «ֆաս» հրահանգ ստացել Ծառուկյանի դեմ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի կողմից ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հասցեին արված հայտարարություններին։

Նա, մասնավորապես, գրել է.

«Լոռվա մարզպետին (անունը չեմ էլ հիշում)...

Ոչ ոք չի կասկածում, որ ինքնահաստատման անհագ փափագ ունես...

Ափսոսում եմ, որ օգտագործվելուց մահաբեր հաճույքի հասնելու սեփական փորձդ վերագրում ես ուրիշներին։

Դու ո՞նց կարաս խղճաս ինչ-որ մեկին, քանզի ինքդ խղճահարության առիթ ես: Վրեդ ծածկի, չմրսես...

Այ ապիկար, հերիք չի՞ մարզի գյուղապետերին հաթաթա տաս, որ դիմում գրեն, դուրս գան:

Ա՜յ անզոր մարդ, ջոկի՞ր, որ քեզ բանի տեղ դնող չկա, ա՜յ անկարող...

Ա՜յ թայֆաբազ, կադրային ջարդդ անհաջող ավարտ ունեցավ...

Ի թիվս նաեւ այլ մարզպետների, դու էլ ես ոգեւորվել ու «ֆաս» հրահանգ ստացել Ծառուկյանի դեմ:

Ա՜յ տղա, դու էս մոլորակի վրա մենակ մի մարդու կարող ես խղճալ, ու էտ միակ խղճուկը դու ես:

Դու էնքան ես տարվել պաշտոնդ պահելու մոլուցքով, որ լրիվ կորցրել ես իրականության զգացումը:

Մեղք ես, քեզ լավ նայի, չմրսես, էլի եմ ասում, վրեդ ադիալ գցի»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ